Աշխարհում առաջին կրիպտոարժույթը՝ բիթքոյնը, թանկացել է մինչեւ 28 հազար դոլար՝ Binance  կրիպտոարժույթի բորսայի տվյալների համաձայն:  

Բիթքոյնը վաճառվում է 28 136 դոլարի մակարդակում՝ մեկ օրում թանկանալով 4,1 տոկոսով՝ մինչեւ 26,7 հազար դոլար նվազելուց հետո՝ ԱՄՆ ապրանքային ֆյուչերսների առեւտրի հանձնաժողովի (CTFC)  կողմից Binance կրիպտոբորսային հայց ներկայացնելու մասին հաղորդագրության ֆոնին:

Առաջատար ալթքոյնները եւս թանկացել են։ Ethereum-ի գինը 24 ժամվա ընթացքում աճել է 5 տոկոսով՝ հասնելով 1,82 հազար դոլարի, Ripple-ի մեկ մետաղադրամը թանկացել է 12,6 տոկոսով՝ հասնելով 0,55 դոլարի՝ թարմացնելով առավելագույնը 2022 թվականի մայիսի սկզբից: