ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մարտի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսի գլխավորած պատվիրակությանը եւ համառոտ ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի ներկայիս առաջնահերթություններն ու առկա մարտահրավերները, անդրադարձել ոլորտում գործող պետական օժանդակության գործիքակազմին։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում փոխշահավետ համագործակցությանը, նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը, ինչպես նաև փորձի փոխանակման նպատակով փոխայցերի կազմակերպմանը վերաբերող հարցեր։