Հարյուրավոր լեհեր կիրակի քայլերթի են դուրս եկել Վարշավայում և Լեհաստանի այլ քաղաքներում, որպեսզի նշեն Լեհաստանում ծնված Հովհաննես Պողոս 2-րդ պապի մահվան 18-րդ տարին, հաղորդում է  Reuters-ը։

Առավելապես կաթոլիկ երկիր հանդիսացող Լեհաստանում խորանում է պառակտումը՝ կապված այն մեղադրանքներին, թե հանգուցյալ Հռոմի պապը թաքցրել է երեխաների հետ դաժան վերաբերմունքի վերաբերյալ փաստերը։

Երկրի իշխող «Օրենք և արդարություն» կուսակցությունը, որին այս տարվա ավարտին ծանր ընտրություններ են սպասվում և այլ կրոնական պահպանողականներ հայտարարել են, որ պապի ժառանգությունը վերանայելու ցանկացած կոչ հավասարազոր է դավադրության՝ ուղղված երկրի խոշորագույն բարոյական հեղինակության վարկաբեկմանը։

Լեհաստանի կաթոլիկ եկեղեցին կոչ է արել լեհերին հարգել հանգուցյալ Հռոմի պապի հիշատակը՝ հայտարարելով, որ նրա արխիվների ստուգումը չի հաստատել եկեղեցական աստիճանակարգի հասցեին արված մեղադրանքները, ավելացնելով, որ որոշ ֆայլեր ապագայում կարող են բացվել։