Առնվազն 350 մարդ կալանավորվել է Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթում, տեղեկացրել է «Ֆրանս պրես» գործակալությունը՝ հղում կատարելով իսրայելական ոստիկանությանը։
«Ավելի քան 350 մարդ կալանավորվել է Երուսաղեմի Ալ-Աքսա համալիրում»,- նշվել է հաղորդագրությունում։
Պաղեստինցի բանտարկյալների գործերով կոմիտեի ներկայացուցիչ Ռիյադ ալ-Աշքարը լրագրողներին ասել է, որ Իսրայելը, Ալ-Աքսայում ռեյդի ընթացքում, կալանավորել է ավելի քան 200 պաղեստինցու։ Իսրայելի գործողություններն արդեն դատապարտել են Հորդանանն ու Եգիպտոսը։
Ավելի վաղ պաղեստինյան ԶԼՄ-ները գրել էին, որ տասնյակ պաղեստինցիներ Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթում տուժել են իսրայելցի ուժայինների հետ բախումների ժամանակ։




























