Իրանը եւ Սաուդյան Արաբիան հաստատել են ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունը դեսպանություններ եւ հյուպատոսություններ բացելու մասին։ Այս մասին նշվել է Իրանի եւ Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ների ղեկավարներ Հոսեյն Ամիր Աբդոլահիանի եւ Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդի համատեղ հայտարարությունում, որն արվել է Պեկինում կայացած բանակցությունների արդյունքների հիման վրա։
«Կողմերը պայմանավորվել են նորից երկու երկրների դեսպանություններ բացել համաձայնեցված ժամկետում եւ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Էր Ռիադում եւ Թեհրանում դեսպանություններ եւ Ջիդայում ու Մեշհեդում հյուպատոսություններ բացելու համար»,- նշվել է փաստաթղթում, որը հինգշաբթի հրապարակվել է Իրանի ԱԳՆ-ի Թելեգրամ-ալիքում։
Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարն իր իրանցի պաշտոնակցին հրավիրել է բանակցություններ անցկացնել Էր Ռիադում։
Իրանը եւ Սաուդյան Արաբիան մտադիր են վերականգնել նաեւ ավիահաղորդակցությունը։




























