ԱՄՆ-ի 35-րդ նախագահ Ջոն Քենեդու զարմիկը՝ Ռոբերտ Քենեդի կրտսերը, 2024 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել, հաղորդում է CNN-ը։

Բնապահպանական հարցերով իրավաբան եւ պատվաստումներին դեմ հանդես եկող ակտիվիստ Ռոբերտ Քենեդի կրտսերը փաստաթղթեր է ներկայացրել Դաշնային ընտրական հանձնաժողով։

Հեռուստաալիքի տվյալներով՝ 69-ամյա Քենեդի կրտսերը Նյու Յորքի նախկին սենատոր, ԱՄՆ գլխավոր դատախազ Ռոբերտ Քենեդիի եւ 35-րդ նախագահ Ջոն Քենեդու զարմիկն է։

CNN-ը հիշեցնում է, որ Քենեդին թերահավատորեն է վերաբերվում պատվաստմանը։ Այսպիսով, նա դեմ է արտահայտվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութին եւ քննադատել  COVID-19-ի համավարակի դեմ պայքարին ուղղված դաշնային կառավարության գործողությունները:

Քենեդին նախագահի պաշտոնի համար գրանցված երկրորդ դեմոկրատ թեկնածուն է։

Սպիտակ տան ներկայիս ղեկավար Ջո Բայդենը դեռ պաշտոնապես չի հայտարարել նախագահական ընտրություններին մասնակցելու մասին։