Սաուդյան Արաբիան ջանքեր է գործադրում Սիրիային առաջիկայում պաշտոնապես Արաբական պետությունների լիգա վերադարձնելու համար, ինչը կլինի «Իրանի եւ Ռուսաստանի հաղթանակը», գրում է Bloomberg-ը։

Գործակալության տվյալներով՝ Սիրիայի անդամակցությունը կարող է վերականգնվել մայիսի կեսերին։ Նշվում է, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանը «ձգտում է թագավորությանը դարձնել արաբական աշխարհի անվիճելի քաղաքական ու տնտեսական առաջնորդ»։

Հոդվածում նշվում է, որ Էր Ռիադի ջանքերը կարող են ձախողվել, մասնավորապես, Քուվեյթը եւ Կատարը դեմ են Արաբական լիգային Սիրիայի անդամակցության վերականգնմանը։

Սիրիան Արաբական երկրների լիգայից հեռացվել է 2011 թվականին։