Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը հանրապետության նախագահ Սաուլի Նիինիստյոյին փոխանցել է կառավարության հրաժարականը, հայտնում է Yle հեռուստառադիոընկերությունը։

Նինիստյոն ընդունել է կառավարության հրաժարականի խնդրանքը։

Մարինի կառավարությունը հրաժարական է տալիս խորհրդարանական ընտրություններում վարչապետի գլխավորած կուսակցության պարտությունից հետո։ Այն կկատարի ժամանակավոր կառավարության տեխնիկական պարտականությունները՝ մինչեւ նախարարների նոր կաբինետի նշանակումը։ Նոր կառավարության ձեւավորումը կսկսվի հաջորդ շաբաթ՝ ընտրություններում հաղթած ընդդիմադիր պահպանողական Ազգային կոալիցիոն կուսակցության ղեկավարությամբ։

Ֆինլանդիայում խորհրդարանական ընտրությունները կայացել են ապրիլի 2-ին։ Մարինի սոցալ-դեմոկրատական կուսակցությունը հավաքել է 19,9 տոկոս ձայն եւ խորհրդարանում 43 տեղ ստացել։ Հաղթանակ է տարել Ազգային կոալիցիոն կուսակցությունը՝ 20,9 տոկոս ձայներով։ Երրորդ տեղում «Իրական ֆիններ» կուսակցությունն է՝ 20,1 տոկոս ձայնով։ Նոր խորհրդարանը աշխատանքը կսկսի ապրիլի 11-ից։