Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների արտաքին գործերի նախարարները խնդրում են հավելյալ ֆինանսական եւ քաղաքական օգնություն հատկացնել Մոլդովային։ Այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քրատուղարի տեղակալ Միրչա Ջոանեն Agerpres գործակալության հարցազրույցում։
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ում պատրաստ են այնքան հեռու գնալ Մոլդովայի հետ հարաբերություններում, որքան Քիշնեւը պատրաստ կլինի գնալ։
«Անգամ մեր արտաքին գործերի նախարարներն են ընդգծել լրացուցիչ գործնական, ֆինանսական եւ քաղաքական աջակցության անհրաժեշտությունը Մոլդովայի Հանրապետությանը եւ մյուս գործընկերներին, որոնք գտնվում են Ռուսաստանի Դաշնության աճող ճնշման ներքո»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ Մոլդովայի հետ հարաբերությունները դաշինքի ուշադրության կենտրոնում են։ Ջոանեն ընդգծել է, որ Մոլդովան ՆԱՏՕ-ի գործընկերն է մի քանի տասնամյակ, բայց «այն տխուր իրողության գիտակցումը, որ Ռուսաստանը շատ ագրեսիվ երկիր է», Քիշնեւին ստիպել է հանդես գալ առկա գործընկերությունն ամրապնդելու օգտին։





























