ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները Մինսկում կքննարկեն ուժային կառույցների անձնակազմերի հետ աշխատանքի հարցը, տեղեկացրել է Բելառուսի պաշտպանության նախարարությունը։

«Ապրիլի 6-7-ին Մինկսում տեղի կունենա Անկախ պետությունների Համագործակցության (ԱՊՀ) անդամ պեռությունների պաշտպանության նախարարությունների եւ Անկախ Պետությունների Համագործակցության Նախարարների խորհրդին կից ռազմական կոմիտեի՝ ուժային կառույցների անձնակազմերի հետ աշխատանքի մարմինների ղեկավարների կոմիտեի համատեղ նիստը»,- նշվել է հաղորդագրությունում։

Նիստին կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Ղրղըզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի պաշտպանության նախարարությունների պատվիրակությունները։