Ֆրանսիան դեմ է միջուկային զենքի տարածմանն այն ունեցող երկրների սահմաններից դուրս եւ կարեւոր է համարում բացառել դրա կիրառման հնարավորությունը Ուկրաինայի ներկայիս հակամարտությունում։

Այս մասին հինգշաբթի հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Պեկինում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Ֆրանսիան համակարծիք է ՉԺՀ-ի հետ այն հարցում, որ միջուկային զենքը պետք է բացառվի այս հակամարտությունից։ Սա նշանակում է, որ պետք է հետեւել այս ոլորտում առկա միջազգային պայմանագրերին։ Նաեւ ոչ մի դեպքում միջուկային զենքը չպետք է տեղակայվի այն երկրներից դուրս, որոնք տիրապետում են դրան, հատկապես Եվրոպայում»,- ասել է նա։