Նախօրեին հոսպիտալացված Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին քիմիաթերապիայի կուրս է սկսել՝ լեյկեմիայի դեմ պայքարելու համար, գրում է Corriere della Sera թերթը։

Ավելի վաղ միլանյան հրատարակությունը գրել էր, որ 86-ամյա քաղաքական գործչի՝ San Raffaele հիվանդանոցում հոսպիտալացման պատճառը թոքաբորբն է եղել, որը զարգացել է լեյկեմիայի ֆոնին։

Ըստ թերթի՝ Բեռլուսկոնին սկսել է քիմիաթերապիաի կուրսը, դեղամիջոցի առաջին չափաբաժինը նա ստացել է չորեքշաբթի՝ հոսպիտալացվելուց հետո։