ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) ղեկավարի պաշտոնակատար Դենիս Պուշիլինի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ռուսական զորքերի խնդիրն է Ուկրաինայի զինված ուժերին հետ մղել այնպիսի հեռավորության վրա, որից նրանք չեն կարողանա վնաս հասցնել, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Պուտինը հավելել է, որ անհրաժեշտ է նաեւ այնպիսի պայմաններ ստեղծել, որ գնդակոծություններ ընդհանրապես չլինեն։ Նախագահի խոսքով՝ պետք է ձգտել, որպեսզի գնդակոծությունների թիվը կրճատվի։

«Մեր խնդիրն, իհարկե, նրանց այնպիսի հեռավորության վրա հետ մղելն է, որից նրանք չեն կարողանա մեզ վնաս հասցնել։

Մեր բոլոր ռազմական կազմավորումների՝ ՊՆ-ի, կամավորների, բոլորի խնդիրն է այնպես անել, որ գնդակոծություններ ընդհանրապես չլինեն»,- ընդգծել է նախագահը։