Ապրիլի 6-ին ուկրաինական դիվերսիոն-հետախուզական խումբը փորձել է ներթափանցել Բրյանսկի մարզի տարածք, այս մասին իր Telegram ալիքում հաստատել է մարզի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը։

Իշխանությունների ներկայացուցչի խոսքով՝ դիվերսիոն խմբում 20 մարդ է եղել։ Նրանք փորձել են ներթափանցել Պոգարսկի շրջանի Սլուչովսկ գյուղի շրջան։

Միջադեպի մասին ավելի վաղ հայտնել էր Telegram-ի Mash ալիքը։ Ըստ նրանց՝ ներթափանցելու փորձը  տեղի է ունեցել ժամը 08:30-ի սահմաններում։ Տուժածների մասին տվյալներ առայժմ չկան։