Ես դատապարտում եմ մուսուլմանների առաջին Կիբլայի դեմ ստոր գործողությունները եւ կոչ եմ անում անհապաղ դադարեցնել հարձակումները: Հասկանալի է, որ Իսրայելի վարչակազմի կողմից առաջացրած բռնությունների ալիքի հետեւում, չնայած բոլոր նախազգուշացումներին, կան ներքին խնդիրներ։ Դա կոչվում է ճնշման քաղաքականություն»: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Անատոլիական գործակալությունը։

«Թուրքիան չի լռի Մասջիդ Ալ-Աքսայի վրա իսրայելական ուժերի նողկալի հարձակումների մասին։ Մուսուլմաններին նկատմամբ ճնշման եւ սադրանքի քաղաքականությունը, Հարամի Շարիֆի վրա հարձակումները մեր կարմիր գիծն են»,- ասել է Էրդողանը։