Բելառուսը եւ Ռուսաստանը պատվով դիմացան առաջին հոծ տնտեսական հարվածներին։ Այս մասին Բելառուսի նախագահն ասել է Մոսկվայում, Միութենական պետության Բարձրագույն պետական խորհրդի նիստում, տեղեկացրել է ԲԵԼՏԱ-ն։

 «Դուք գիտեք մեր երկրների շուրջ տիրող իրավիճակը։ Այն հեշտ չէ։ Անկասկած, մենք արժանապատվորեն դիմացանք առաջին հոծ արտաքին տնտեսական հարվածներին։ Այս մասին շատ է ասվել»,- նշել է Ալեքսանդր Լուկաշենկոն։

Նախագահը փաստել է, որ տնտեսական շրջափակման անհաջող փորձերին փոխարինելու է գալիս ռազմական շանտաժը՝ Միութենական պետության սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ուժերի եւ միջոցների նպատակաուղղված ավելացման տեսքով։