Չեռնոգորիայի նախագահական ընտրություններում հաղթել է տնտեսական զարգացման նախկին նախարար Յակով Միլատովիչը։ Երկրի ընտրական հանձնաժողովի վերջնական տվյալների համաձայն՝ ընտրությունների երկրորդ փուլում նա հավաքել է ձայների 58,88 տոկոսը։

«Չեռնոգորիայի նախագահ է ընտրվել թեկնածու Յակով Միլատովիչը՝ հավաքելով 222 592 ձայն, այսինքն՝ ընդհանուր ձայների 58,88%-ը», - ասվում է ընտրական հանձնաժողովի Twitter-ում։

Ավելի քան երեք տասնամյակ իշխանության ղեկին գտնվող Միլո Ջուկանովիչը 2-րդ տուրում պարտվեց իր մրցակցին։ Ջուկանովիչն ընդունել է պարտությունը:

Յակով Միլատովիչը Զդրավկո Կրիվոկապիչի կառավարությունում էկոնոմիկայի և տնտեսական զարգացման նախարար է 2020 թվականից։ Նա ընտրողներին խոստացել է, որ առաջիկա հինգ տարում հանրապետությունը կմտնի ԵՄ, ինչպես նաև կվերացնի հանցավորությունն ու կոռուպցիան։

Չեռնոգորիայում ապրիլի 2-ին տեղի է ունեցել նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։