ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է իր հաջորդին՝ դեմոկրատ Ջո Բայդենին 2021թ. Աֆղանստանից ամերիկյան զորքերի հապճեպ դուրսբերման պատասխանատվությունն ուրիշի վրա դնելու փորձի համար։ Քաղաքական գործիչը դա անվանել է «ոչ խելամիտ հանձնում»։
«Այդ ապուշները Սպիտակ տանը, որոնք պարբերաբար քանդում են մեր երկիրը՝ բոլորից ամենաաապուշի՝ անհուսալի Ջո Բայդենի գլխավորությամբ, ապատեղեկատվության նոր խաղ են սկսել՝ մեղադրել «Թրամփին» Աֆղանստանի իրենց ծայրահեղ, ոչ խելամիտ հանձնման մեջ։ Ես հետեւել եմ, թե ինչպես է զարգացել այդ աղետը՝ մնացած ամեն ինչի կողքին»,- գրել է Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցում։
Սպիտակ տան նախկին ղեկավարը ԱՄՆ գործող նախագահին մեղադրել է այն բանում, որ նա հրամայել է Աֆղանստանից առաջինը տարհանել զինվորականներին, ոչ թե քաղաքացիական անձանց, թույլ է տվել, որ «Թալիբանի» ձեռքում հայտնվեն զենք եւ ռազմական տեխնիկա՝ «85 մլրդ դոլարի արժողությամբ», ինչպես նաեւ՝ որ սպանվեն ամերիկացի զինվորներ։
«Դրանում մեղավոր է միայն Բայդենը, ուրիշ ո՛չ ո ք»,- ընդգծել է Թրամփը։



























