Ճապոնիան ինքնուրույն երկու տարով երկարացրել է պատժամիջոցները Հյուսիսային Կորեայի դեմ, տեղեկացրել է NHK հեռուստաալիքը։

Նշվել է, որ պատժամիջոցներն արգելում են Հյուսիսային Կորեայի նավերին օգտագործել ճապոնական ծովային նավահանգիստները, ինչպես նաեւ ուժի մեջ է մնում Հյուսիսային Կորեայի հետ արտահանման եւ ներմուծման ցանկացած փոխհարաբերության արգելքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ որոշումն ընդունվել է Ճապոնական ծովի ուղղությամբ Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռների բազմակի արձակումների հիման վրա, սակայն սկզբում պատժամիջոցները մտցվել էին ճապոնացի քաղաքացիներին (որոնք առեւանգվել էին 1970-80-ականներին Հյուսիսային Կորեայի հատուկ ծառայությունների կողմից) ազատ արձակելու գործում առաջընթացի բացակայության պատճառով։

Պատժամիջոցների գործողությունը պետք է ավարտվեր 2023թ. ապրիլի 13-ին։