Կիպրոսը հումանիտար օգնության շրջանակում Ուկրաինային տեխնիկական պատրաստություն կառաջարկի ականազերծման համար, ուրբաթ հայտարարել է Կիպրոսի պաշտպանության նախարարը, հաղորդում է Reuters-ը։

Ուրբաթ Կիպրոս այցելած Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը պատրաստվում է դիտել այն տարածքները, որտեղ կանցկացվի ուսուցումը։

«Մենք կտեղակայենք անձնակազմին, որը կզբաղվի ականազերծմամբ եւ ականների հայտնաբերմամբ», - Sigma TV-ին տված հարցազրույցում ասել է Կիպրոսի պաշտպանության նախարար Միխալիս Գեորգալասը:

Շուրջ 18 ուկրաինացի սպաներից բաղկացած խումբը ապրիլի վերջին ուսուցման համար կժամանի Կիպրոս, հայտնում է Politis թերթը։

Կիպրոսը բաժանվել է 1974թվականին՝ թուրքական ներխուժման արդյունքում։

Կիպրոսով անցնող 180 կմ երկարությամբ բաժանարար գիծը ծածկված էր ականապատ դաշտերով, մինչեւ որ վերջին տասնամյակում երկու կողմերն էլ ՄԱԿ-ի աջակցությամբ սկսեցին ականազերծումը: