Ռուսաստանի Դաշնությունը չի հրաժարվում Ուկրաինայի տարածքում իրավիճակի կարգավորման բանակցություններից, սակայն դրանք պետք է անցկացվեն՝ հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության շահերն ու մտահոգությունները։ Այս մասին հայտարարել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը թուրք գործընկեր Մեւլութ Չավուշօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է «Московский Комсомолец»-ը։
«Ե՛վ նախագահը, եւ՛ ռուսական պատվիրակության այլ ներկայացուցիչներ բազմիցս ասել են, որ մենք չենք հրաժարվում բանակցություններից։ Բայց բանակցությունները կարող են լինել միայն այն հիմքի վրա, որը մենք ներկայացրել ենք՝ հաշվի առնելով ռուսական շահերը եւ օրինական մտահոգությունները»,- ասել է ռուս դիվանագետը։
ՌԴ ԱԳՆ ղեկավարը նաեւ ընդգծել է, որ Ռուսաստանը բազմիցս բարձրաձայնել է իր դիրքորոշումը արեւմտյան երկրների ու ՆԱՏՕ-ի հետ բանակցությունների եւ հարաբերությունների վերաբերյալ։




























