Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ հանդիպման արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսում նրա ռուս պաշտոնակից Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը կմտածի՝ արդյո՞ք իրեն առհասարակ հարկավոր է հացահատիկի գործարքը, տեղեկացրել է «Московский комсомолец»-ը։

Բանն այն է, որ դրա ռուսական մասն ընդհանրապես չի կատարվում։

«Խոչընդոտները պահպանվում են եւ անգամ խստանում»,- նշել է Լավրովը։

Դիվանագետը հիշեցրել է, որ ավելի վաղ Մոսկվան 120 օրով երկարացրել էր պայմանավորվածությունը, բայց խնդիրները չեն լուծվել։ Ուստի հերթական 60-օրյա երկարացումը «ոչ մեծ սրացում է» դարձել։

Գործարքի ուկրաինական մասը կատարվում է։ Չնայած ցորենը հասնում է հարուստ եվրոպական երկրներին՝ շրջանցելով Աֆրիկան։

Մեւլութ Չավուշօղլուն ավելացրել է, որ Անկարան համաձայն է Մոսկվայի դժգոհություններին՝ Ռուսաստանից ցորենի եւ պարարտանյութերի մատակարարման ճանապարհին հանդիպող խոչընդոտների մասով։