Արքայազն Հարիին եւ Մեգան Մարքլին մերժել են Չարլզ III թագավորի թագադրման ժամանակ՝ մայիսի 6-ին իրենց որդու՝ Արչիի համար «Happy Birthday» երգը երգելու ցանկության հարցում, քանի որ արարողությունը տեղի է ունենում նրա թոռան ծննդյան օրը, հայտնել է թագավորական մեկնաբան Անջելա Լեւինը, հաղորդում է Sky News-ը։
«Նրանք պահանջել են, որ պատշգամբում կանգնեն։ Մի կողմից, նրանք շատ սիրալիր էին, ասելով, որ նման մտերիմ ընտանեկան պահ են ցանկանում։ Մյուս կողմից, նրանք պահանջում էին, որ նրանք այնտեղ իրենց երեխաների հետ լինեն, ինչպես նաեւ, որ նրանք սկզբում ներողություն խնդրեն եւ որ պետական միջոցառման ժամանակ, նրանք Արչիի համար «Happy Birthday» երգեն։ Այս ամենը հնարավոր չեղավ, դրա համար նրանք այնտեղ չեն լինի», - պատմել է Լեւինը։



























