Ապրիլի 5-7-ը աշխատանքային այցով Հայաստանում գտնվող բրիգադային գեներալ Պատրիկ Էլիսը հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց հետ՝ քննարկելու հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության ամրապնդմանն ուղղված ջանքերը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։

«Գեներալ Էլիսը նաև այցելեց 12-րդ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոն և ՀՀ ռազմական ակադեմիա»,- ասված է հաղորդագրությունում։