Ինդոնեզիայի Հանրապետությունում եւ Սինգապուրի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերոբ Բեջանյանը համատեղության կարգով նշանակվել է Մալայզիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերի բաժնից:
Դեսպանի նստավայրը կլինի Ջակարտայում։
Հիշեցնենք, որ Բեջանյանը Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականությունները կատարում է 2022 թվականի հուլիսի 11-ից, իսկ Սինգապուրի Հանրապետությունում` մարտի 31–ից։





























