Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Նասեր Քանանին վճռականորեն դատապարտել է Իսրայելի հարձակումները Լիբանանի հարավի եւ Գազայի հատվածի քաղաքացիական շրջանների վրա, հաղորդում է Mehr-ը։
Քանանին Ալ-Աքսա մզկիթի պղծման շարունակությունը որակել է որպես Լիբանանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության խախտում եւ միջազգային իրավունքի եւ մարդու իրավունքների սկզբունքների կոպիտ խախտում, նշում է իրանական լրատվամիջոցը:
Նա միջազգային հանրությանը եւ պատասխանատու միջազգային մարմիններին կոչ է արել արդյունավետ եւ զսպող պատասխան տալ Իսրայելի ագրեսիվ գործողություններին:
«Քանանին ընդգծել է, որ իսլամական կառավարությունները պետք է ուժեղ եւ հետեւողական դիրքորոշում որդեգրեն՝ ի պաշտպանություն ճնշված պաղեստինյան ազգի, կանխեն Ալ-Աքսա մզկիթի պղծման կրկնությունը եւ դադարեցնեն սիոնիստական ռեժիմի ագրեսիվ գործողությունները»,-նշվում է հաղորդագրության մեջ։





























