Ֆրանսիայի եւ Չինաստանի ղեկավարները բանակցությունների արդյունքում հանդես են եկել համատեղ հռչակագրով: Հռչակագրի տեքստը հրապարակվել է Ելիսեյան պալատի կայքում։

Հռչակագրում առանձնացվել են մի քանի հիմնական կետեր։ Կողմերը, մասնավորապես, նշել են քաղաքական երկխոսության ամրապնդման, գլոբալ անվտանգության ամրապնդման անհրաժեշտությունը:

Ֆրանսիան եւ Չինաստանը պայմանավորվել են խորացնել փոխանակումները ռազմավարական հարցերի շուրջ եւ, մասնավորապես, խորացնել երկխոսությունը Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի եւ Ասիա-Խաղաղօվկիանոսյան գոտում ֆրանսիական ուժերի հրամանատարության միջեւ՝ ամրապնդելու փոխադարձ հասկացողություն տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության հարցերի շուրջ։

Կողմերը վերահաստատել են իրենց աջակցությունը Չինաստանի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Միացյալ Թագավորության եւ ԱՄՆ-ի պետությունների եւ կառավարությունների ղեկավարների՝ 2022 թվականի հունվարի 3-ին միջուկային պատերազմի եւ սպառազինությունների մրցավազքի կանխարգելման մասին համատեղ հայտարարությանը։