Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի պաշտոնական այցը Տաջիկստան հետաձգվել է անորոշ ժամանակով, հաղորդում է «Азия-Плюс»-ը՝ վկայակոչելով Թուրքմենստանի նախագահի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ հաղորդվել է, որ պաշտոնական այցը կկայանա ապրիլի 10-11-ը:

Բացի այդ, Տաջիկստանի եւ Թուրքմենստանի Գործարար խորհրդի առաջին նիստը, որը նախատեսված է ապրիլի 8-ին, ինչպես նաեւ երկու երկրների գործարարների գործարար համաժողովը, որը նախատեսված է ապրիլի 9-ին, նույնպես չեղյալ են հայտարարել, նշել է մամուլի ծառայությունը։ Նախօրեին երեկոյան Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը ցավակցական հեռագիր է հղել թուրքմենական ժողովրդի ազգային առաջնորդ, Թուրքմենստանի Խալք Մասլախատի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին:

«Խորին տխրության զգացումով ընդունեցի Ձեր մեծարգո մոր՝ Օգուլաբադ էջեի մահվան լուրը։ Ընդունեք, խնդրեմ, մեր ամենաանկեղծ եւ խորին ցավակցությունները Ձեզ պատուհասած ծանր կորստի կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ, Ձեր մերձավորներին եւ հարազատներին հոգեկան տոկունություն եւ համբերություն այս դժվարին պահին»,-գրել է Տաջիկստանի նախագահը։