Սաուդյան Արաբիայի և Օմանի պատվիրակությունները Եմենի մայրաքաղաք Սանու են ժամանել Եմենի հուսիների Բարձրագույն քաղաքական խորհրդի ղեկավար Մահդի ալ-Մաշատի հետ բանակցություններ վարելու համար, տեղեկացնում է Saba գործակալությունը։
Գործակալությունը նշում է, որ պատվիրակություններն ու Մահդի ալ-Մաշատը քննարկելու են «պաշարումն իր բոլոր հետևանքներով վերացնելու», ագրեսիան դադարեցնելու և Եմենի ժողովրդի իրավունքների վերականգնման հարցերը՝ ներառյալ նավթից ու գազից ստացված եկամուտներից բոլոր պետծառայողներին աշխատավարձեր վճարելը։
Ավելի վաղ Սաուդյան Արաբիան տեղեկացրել էր, որ հայտարարելու է Եմենում պատերազմի ավարտի մասին։
Սաուդյան Արաբիան ողջունում է Եմենում հրադադարի ռեժիմը ևս մեկ տարով երկարացնելը։ Էր-Ռիադը իբրև պայման է նշում Ալ-Խուդայդա նավահանգստի լիակատար ապաշրջափակումը։
Այս պայմանով հրադադարի ռեժիմի երկարաձգմանը կհետևի պատերազմի ավարտի մասին Սաուդյան Արաբիայի պաշտոնական հայտարարությունը։





























