Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեն կարգապահական ստուգումների արշավ է սկսում պետական մարմիններում, պետական ձեռնարկություններում եւ մարզական կազմակերպություններում՝ ֆինանսական խնդիրները բացահայտելու եւ կոռուպցիայի դեմ պայքարը շարունակելու նպատակով: Ինչպես հաղորդում է Xinhua գործակալությունը, տեսուչների 15 խմբեր արդեն ուղարկվել են նշված վայրեր:

Սա կլինի 20-րդ գումարման Կոմկուսի կենտկոմի կողմից սկսված կարգապահական ստուգումների առաջին փուլը, որը կազդի 30 կենտրոնացված կառավարվող պետական ձեռնարկությունների, 5 ֆինանսական գործակալությունների եւ Չինաստանի սպորտի գլխավոր վարչության վրա: Ջանքերն ուղղված են լինելու սկզբունքային հակասությունների եւ նկատելի խնդիրների բացահայտմանը, որոնք խոչընդոտում են կենտրոնական պետական ձեռնարկությունների որակական զարգացմանը, ֆինանսական հատվածում նկատելի խնդիրների լուծմանը, ինչպես նաեւ կոռուպցիայի եւ սպորտում խորը ինստիտուցիոնալ խնդիրների դեմ պայքարին։

Ստուգող խմբերը կաշխատեն իրենց նշանակած ստորաբաժանումներում մոտ մեկուկես-երկուսուկես ամիս՝ կախված ստուգման տեսակից, որը նրանք պետք է իրականացնեն:  

Չինական մի շարք բանկային հաստատություններ եւ մարզական կազմակերպություններ, մասնավորապես ֆուտբոլի հետ կապված, վերջին տարիներին մեղադրվել են ֆինանսական կարգապահության եւ կոռուպցիայի լուրջ խախտումների մեջ: