Ամերիկյան Arleigh Burke դասի Milius հրթիռային էսկադրային ականակիրն ապօրինի մուտք է գործել ՉԺՀ-ի տարածքային ջրեր՝ Հարավչինական ծով։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի մարտական հրամանատարության հարավային գոտու ներկայացուցիչ Թիան Ցզյունլին։
«Ապրիլի 10-ին Milius հրթիռային էսկադրային ականակիրն ապօրինաբար ներխուժել է չինական Նանշա կղզիների մոտ՝ Մեյցզի խութին հարող ջրեր՝ չստանալով ՉԺՀ-ի կառավարության հավանությունը»,-Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը մեջբերում է բանակի ներկայացուցչի խոսքը:
Ցզյունլին հավելել է, որ ռազմածովային եւ օդային ուժերը վերահսկում են ամերիկյան էսկադրային ականակիրը։
«Չինաստանն անվիճելի ինքնիշխանություն ունի Հարավչինական ծովի կղզիների եւ հարակից ջրերի նկատմամբ, եւ մարտական հրամանատարության հարավային գոտու զորքերը մշտապես գտնվում են բարձր մարտական պատրաստվածության վիճակում»,-հավելել է նա։



























