Հնդկաստանը սիկխ ծայրահեղականների պատճառով դադարեցրել է Բրիտանիայի հետ առեւտրային բանակցությունները։ Ծայրահեղականների խմբավորումն անցած ամիս Լոնդոնում հարձակվել էր Հնդկաստանի Գերագույն կոմիսարիատի շենքի վրա, գրում է The Times թերթը՝ վկայակոչելով բրիտանական կառավարությունում իր աղբյուրը։
«Հնդիկները չեն ցանկանում խոսել առեւտրի մասին այնքան ժամանակ, քանի դեռ չեն անցկացրել Մեծ Բրիտանիայում Հալիստանի ծայրահեղականության դատապարտման հրապարակային ցույց»,-ասվում է հրապարակման մեջ:
Մարտի 19-ին ցուցարարները «Հալիստան» շարժման պաստառներով ցույց են կազմակերպել Գերագույն հանձնաժողովի մոտ եւ հանել հնդկական դրոշը շենքի առաջին հարկի պատշգամբից՝ դատապարտելու համար Փենջաբում ոստիկանության գործողությունները:





























