Դեռ որոշ ժամանակ առաջ փաստվել է, որ Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանի վերին որոշակի հատված ծավալաթերթում շինարարության մեջ ներառված չի եղել եւ դրա համար առանձին մրցույթ ենք հայտարարել: 12 մլն-ով շահող կազմակերպություն կա, որն իրականացնում է Արամ Մանուկյանի արձանի շուրջ գտնվողն հատվածի վերանորոգման աշխատանքները: Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական խորհրդակցության ժամանակ նշեց Շինարարության եւ բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը՝ անդրադառնալով նրան, որ բազմաթիվ օգտատերերի տարածել են Արամ Մանուկյանի արձանի մերձակա հատվածում քանդված քարերը՝ հիշեցնելով, որ այդ հատված է մոտ անցյլում էր վերանորոգվել:
Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը դիմելով Խորեն Գրիգորյանին, ասաց. «Հրապարակի վերեւի հուշարձանի հետ կապված. Ասում են աշխատանքը բավարար որակով չեք արել. դա այդպե՞ս է, թե ոչ»:
Ի պատասխան վերջինս ասաց. «Մանիպուլյացիա է, թե իբր մեր կտարած աշխատանքները որակով չեն եղել, որովհետեւ այդ հատվածում որեւէ շինարարական աշխատանք։ չի ձեռնարկվել»:
Ավինյանն էլ արձագանքեց. «Հետագայում, երբ ինչ-որ տեղ անում ենք շինարարական բարեկարգման աշխատանքներ, տեղեր չթողնենք, որոնք ներառված չեն նախագծում: Եթե անում ենք, պետք է ամբողջական ու համալիր անենք, որ հետո չստացվի՝ մի հատված արեցինք, մի հատված բաց մնաց: Այս հիշեցումը չի խանգարի, թե չէ ամեն մի տենց տեղում առիթ ենք ստեղծում մարդկանց գնալու եւ սելֆիներ անելու ջարդված քարերի հետ, որոնք նախագծում ներառված չեն եղել: Իրականում այնպես չէ, որ դա սխալ է, եթե մի գործ անում ենք, պետք է ամբողջական անենք»:
Նշենք, որ բազամթիվ օգտատերերի տարածել էին այդ լուսանկարները: Նրանցից Էդուարդ Հայրումյանը գրել էր. «Հիշո՞ւմ եք մի քանի ամիս առաջ հիմնանորոգված Հանրապետության Հրապարակ կայարանի վերևի հատվածը, որը նաև մշակութային արժեք է հանդիսանում։ Հիշեցի՞ք։
Իսկ հի՞շում եք, որ Երևանի քաղաքապետարանն առաջարկում էր, որ գանք հիանանք: Կարաք չհասնեք ստեղ, էս լուսանկարներով հիացեք։
Բոլոր լուսանկարներն արված են կես ժամ առաջ։
Հ.Գ. Քիչ առաջ զբոսնում էի Հանրապետության Հրապարակի շուրջը, միակ զգացումը, որ մոտս կա՝ դա ամոթի զգացումն է»:





























