Ուկրաինայի արտգործնախարարի առաջին տեղակալ Էմինե Ջապարովան այցով ժամանել է Հնդկաստան: NDTV հեռուստաալիքի հաղորդմամբ՝ սա Կիեւի ներկայացուցչի առաջին պաշտոնական այցն է Հանրապետություն՝ անցած տարի Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության մեկնարկից ի վեր: Հանրապետության ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ Ջապարովայի այցը կտեւի մինչեւ ապրիլի 12-ը:

Նախատեսված են նրա բանակցությունները Հնդկաստանի փոխարտգործնախարար Սանջայ Վերմայի հետ, որոնց ընթացքում սպասվում է երկկողմ հարաբերությունների քննարկում, կարծիքների փոխանակում Ուկրաինայում տիրող իրավիճակի եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գլոբալ հարցերի շուրջ:

Ջապարովան կհանդիպի նաեւ արտաքին գործերի եւ մշակույթի պետնախարար Մինակշի Լեկխիի եւ վարչապետի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Վիքրամ Միսրիի հետ: