Բելառուսում ռազմաօդային ուժերի ստորաբաժանումների հետ վարժանք է անցկացվել, հայտնում է հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Բելառուսական բանակում ռազմաօդային ուժերի ստորաբաժանումների հետ վարժանք է անցկացվել»,- ասվում է նախարարության տելեգրամյան ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ նախարարությունը հայտնել էր, որ երկուշաբթի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանձնարարությամբ երկրում սկսվել է զինված ուժերի մարտական պատրաստվածության ստուգում։ Իր հերթին Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը ասել էր, որ ստուգումը կներառի միջոցառումների ամբողջական համալիր՝ կապված խաղաղ ժամանակից կազմավորման պատերազմական ժամանակի անցնելու հետ, զինապարտների զորակոչի, սպառազնիությունների մատակարարման հետ։





























