Գերմանիան Ուկրաինային աջակցել է ռազմական օգնության հերթական փաթեթով, որը ներառում է DACHS զրահապատ ինժեներական մեքենաներ:

Զենքի համապատասխան ցուցակը, որը Բունդեսթագը կփոխանցի Ուկրաինայի զինված ուժերին, հայտնվել է Գերմանիայի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում։ Նշվում է, որ նախորդ շաբաթվա համեմատ օգնության փաթեթը զգալիորեն համալրվել է.

Ուկրաինան կստանա եւս մեկ DACHS (ընդհանուր 7),

8 Zetros բեռնատար (ընդհանուր 60),

8 բջջային ալեհավաք համակարգ (ընդհանուր 42),

6 դրոն՝ հետախուզական առաջադրանքների համար (ընդհանուր 32),

23 520 40 մմ զինամթերք (ընդհանուր 83 520)։

Հատկապես կարեւոր են Mercedes-Benz ապրանքանիշի Zetros բեռնատարները, որոնք նախատեսված են հատուկ դժվարանցանելի ճանապարհների համար: