Ամերիկացի հրապարակախոս, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր Սեյմուր Հերշը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին մեղադրել է հիմար արարքների մեջ։ Նման  կարծիք նա հայտնել է երկուշաբթի գերմանական Tichys Einblick հրատարակությանը տված հարցազրույցում։

«Բայդենը միանշանակ հնարավորություն ունի հայտնվելու [Երկրորդ] համաշխարհային պատերազմից հետո ԱՄՆ-ի ամենահիմար նախագահների ցուցակում։ Պայթեցնել դաշնակցի գազամատակարարումը, որպեսզի Գերմանիայի կանցլերը խնդիրներ ունենա երկրի բարգավաճման եւ քաղաքացիների տներում ջեռուցման ապահովման հետ, խելամիտ չէ», - գերմանական հրատարակությանը ասել է լրագրողը:

Սեյմուր Հերշը, ով մասնագիտացած է հետաքննության մեջ՝ վկայակոչելով աղբյուրին, փետրվարի 8-ին իր հոդվածում նշել էր, որ «Հյուսիսային հոսք» եւ «Հյուսիսային հոսք 2» գազատարների տակ 2022 թվականի հունիսին պայթուցիկ սարքերը, Baltops զորավարժությունների քողի տակ, տեղադրել են ԱՄՆ ռազմածովային ուժերի ջրասույզները՝ նորվեգացի մասնագետների աջակցությամբ։ Լրագրողի տեղեկություններով՝ գործողությունն անցկացնելու որոշումը կայացրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ ազգային անվտանգության հարցերով զբաղվող վարչակազմի ներկայացուցիչների հետ ինն ամիս տեւած քննարկումներից հետո։