Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսի Գոնչարենկոն հայտարարել է, որ Ուկրաինան միակողմանիորեն դուրս է եկել Ռուսաստանի Դաշնության հետ սահմանամերձ շրջանների բնակիչների կողմից պետական սահմանը հատելու կարգի մասին համաձայնագրից։ Այս մասին նա հայտնել է Telegram-ի իր ալիքում։
«Ռադան դադարեցրել է կամ փոփոխություններ է մտցրել մի շարք պայմանագրերում։ №0181 ՝ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ սահմանամերձ շրջանների բնակիչների կողմից պետական սահմանը հատելու կարգի մասին համաձայնագրի դադարեցում (որպես հիմք եւ ընդհանուր առմամբ՝ 283)»,- գրել է Գոնչարենկոն։
Նաեւ, նրա խոսքով, Կիեւը դուրս է եկել Մոսկվայի հետ տրանսպորտային սակագների որոշման համաձայնեցված քաղաքականության անցկացման համաձայնագրից։





























