Ղազախստանի նախագահը հայտարարել է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելու մասին։

«Կցանկանայի նաեւ նշել, որ Ղազախստանն ավանդաբար աջակցում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների դիվանագիտական ​​կարգավորմանը, ինչպես նաեւ ողջունում է կողմերի ջանքերը՝ հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր կնքելու ուղղությամբ։

Ընդհանուր առմամբ, մենք համակարծիք ենք  փոխադարձ աջակցությունը շարունակելու եւ տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ամրապնդման համար համատեղ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության հարցում», - ապրիլի 10-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ համատեղ ճեպազրույցում ասել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը։