Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրին այս շաբաթ կարող է այցելել Անկարա, որտեղ, ի թիվս այլ թեմաների, կքննարկվի նաեւ դեսպանների փոխադարձ նշանակման հարցը։ Այս մասին A Haber հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն։
«Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրին, ինչպես ակնկալում ենք, այս շաբաթ կարող է այցելել մեր երկիր։ Հիմա քննարկում ենք մանրամասները, մի քանի օրից կհայտարարենք։ Այցի ընթացքում նախատեսվում է քննարկել նաեւ երկու երկրներում դեսպանների նշանակման հարցը։ Հարաբերությունների կարգավորման շրջանակներում մենք այժմ հասել ենք դեսպաններին ուղարկելու փուլին»,- ասել է նա։





























