Օդային նավիգացիայի անվտանգության եվրոպական կազմակերպությունը կարծում է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի օդային տարածքը մինչեւ 2029 թվականը փակ կմնա դեպի Եվրոպա թռիչքների համար։ Այս մասին հաղորդվում է կազմակերպության պաշտոնական կայքում։

«Ներկայումս մենք ենթադրում ենք, որ Ուկրաինայի եւ Ռուսաստանի օդային տարածքը մնում է փակ մինչեւ պլանավորման հորիզոնի ավարտը (2029 թ.)»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Օդային նավիգացիայի անվտանգության եվրոպական կազմակերպությունը նշում է, որ Ասիայից Հյուսիսային Եվրոպայով թռիչքների թիվը նվազել է,   քանի որ անհրաժեշտ է եղել «երթուղիները հարավ-արեւելյան երկրներով իրականացնել»։

Կազմակերպությունն ընդգծում է նաեւ, որ ավիափոխադրումների ոլորտը շարունակում է  վերականգնվել կորոնավիրուսի համավարակից հետո։