Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը զգալիորեն ավելացրել է իր արտասահմանյան ուղեւորությունների ծախսերը: Այս մասին գրել է ֆրանսիական Monde թերթը։ «Monde-ի հետաքննությունը վկայում է եվրոպական ղեկավարի ծախսերի զգալի ավելացման, ինչպես նաեւ մասնավոր ինքնաթիռների ակտիվ օգտագործման մասին, ինչը թանկ է նստում եւ վնասակար է ածխածնային արտանետումների տեսանկյունից»,-թերթը մեղադրել է Եվրախորհրդի ղեկավարին:
Նշվում է, որ հակահամավարակային սահմանափակումների վերացումից հետո Միշելը շատ է ճանապարհորդել տարբեր քաղաքներ, այդ թվում՝ Նյու Յորք, Պեկին, Պնոմպեն, Յոհանեսբուրգ, Դոհա եւ Տոկիո: Soir պարբերականի տվյալներով՝ հաջորդ տարի ուղեւորությունների վրա Միշելի ծախսերը կաճեն եւս 27,5 տոկոսով եւ կհասնեն 2,6 միլիոն եվրոյի: Նշվում է, որ այդ ցուցանիշները գերազանցում են նրա նախորդների ծախսերը․ արտասահմանյան այցերի համար կես միլիոն եվրո է պահանջվել։
«Նա պետք է նախագահի Եվրախորհրդի նիստերը (ԵՄ գագաթաժողովները), ինչպես նաեւ միջազգային ասպարեզում ներկայացնի Եվրամիությունը Լիսաբոնի պայմանագրին համապատասխան, դա հատկապես ակնհայտ է այն իրավիճակի պատճառով, որին մենք բախվում ենք»,-իրավիճակը մեկնաբանել է Միշելի գրասենյակի ներկայացուցիչը:





























