Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ գերիների փոխանակումն ու հացահատիկի գործարքը խոսում են Ուկրաինայում խաղաղության հեռանկարների մասին, հաղորդում է Anadolu-ն:
«Թուրքիայի ջանքերի եւ Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ ակտիվ շփումների շնորհիվ խաղաղության հեռանկարները դեռեւս օրակարգում են։ Անկարայի ակտիվ ջանքերի շնորհիվ հաջողվում է հասնել կոնկրետ առաջխաղացումների»,-պարզաբանել է նա։
Էրդողանը հավելել է, որ այս պահին Թուրքիան արդյունավետ դիվանագիտություն է վարում։
«Մենք աշխարհին ցույց ենք տվել, որ մենք գործոն ենք, որն անհրաժեշտության դեպքում փոխում է իրավիճակը տեղում։ Դրա օրինակները շատ են»,-պնդում է նա։





























