Հայկ Մամիջանյանը շբաթներ առաջ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, թե վերջերս շատ միջնորդ երկրների ղեկավարներ կամ ղեկավարների ներկայացուցիչներ են հայտարարում, որ Փաշինյանը պարտավորություններ ունի: Այս մասին այսօր՝ պրիլի 11-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին նշեց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
«Դրանից հետո ես հորդորեցի պարոն Մամիջանյանին, որնորից վերադառնա նույն տեղը եւ ներկայացի առնվազն երեք երկրի ղեկավար կամ ղեկավարի ներկայացուցչի, որոնք հայտարարել են, որ ՀՀ վարչապետը պարտավորություններ ունի: Դուք, պարոն Մամիջանյան, դա չեք ներկայացրել: Սա էլ հանկարծ չդառնա այն բանակցային գործընթացի պատմությունը, որ պարբերաբար ասում եք՝ այ մեր ժամանակ այսպես- այնպես, մենք էլ ասում ենք՝ հանրայնացրեք ձեր մասնակցած այդ բանակցային գործընթացները: Չէ՞ որ Սերժ Սարգսյանն արդեն մի էջ հրապարակել է: Մենք կաշկանդված ենք որպես իշխանություն, դուք հանրայնացրեք»,-ասաց նա:
Նա անդրադարձավ նաեւ Հայկ Մամիջանյանի մեկ այլ հայտարչարության՝ նշելով. «Վերջերս լրագրողների հետ զրույցում ասացիք՝ Մհեր Սահակյանը փախնող տղա չի: Փաստերը եւ հատկապես վիդեո փաստերը հակառակը ապացուցեցին»:





























