Հրեաները և ոչ մահմեդական զբոսաշրջիկները չեն կարողանա այցելել Երուսաղեմի Տաճարի լեռը մինչև մահմեդական սուրբ Ռամադան ամսվա վերջ, որն այս տարի ավարտվում է ապրիլի 21-ին։

Այս որոշումն ընդունվել է երեքշաբթի օրը՝ Իսրայելի գլխավոր նախարարների և անվտանգության ուժերի ղեկավարների մասնակցությամբ անվտանգության հարցերով հանդիպման արդյունքներով, հայտնել են վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակից։

«Պաշտպանության նախարարի, գլխավոր շտաբի պետի, Ընդհանուր անվտանգության ծառայության պետի և ոստիկանության գլխավոր տեսուչի միաձայն առաջարկությամբ որոշվել է հրեաներին և զբոսաշրջիկներին արգելել Տաճարի լեռ այցելել մինչև Ռամադանի ավարտը»,- ասվում է զեկույցում։