Սերբիայի իշխանությունները համաձայնել են զենք մատակարարել Ուկրաինա կամ արդեն ուղարկել են, վկայում է Պենտագոնի գաղտնի փաստաթուղթը, որը հայտնվել է ցանցում վերջերս տեղի ունեցած արտահոսքի պատճառով։ Մարտի 2-ով թվագրված «Եվրոպա/Պատասխան ռուս-ուկրաինական շարունակվող հակամարտությանը» անունով փաստաթղթին ուշադրություն է դարձրել Reuters գործակալությունը։
Փաստաթղթում թվարկված են 38 եվրոպական երկրների «գնահատողական դիրքորոշումները»՝ ի պատասխան ռազմական օգնություն ցուցաբերելու Ուկրաինայի խնդրանքի։ Դրանից հետեւում է, որ Սերբիան հրաժարվել է ուսուցանել ուկրաինացի զինվորներին, բայց պարտավորվել է ուղարկել մահասփյուռ օգնություն կամ արդեն ուղարկել է այն։ Փաստաթղթում նաեւ ասված է, որ Սերբիան պատրաստ է զենք մատակարարել Ուկրաինա նաեւ ապագայում։ Սերբիան եվրոպական երկրներից միակն է, որը չի պաշտպանել Ռուսաստանի դեմ Ուկրաինայի պատճառով մտցված պատժամիջոցները։
Reuters գործակալությունը չի կարողացել ինքնուրույն ստուգել փաստաթղթի իսկությունը, նշվել է գրառման մեջ։





























