Բաքվում տեղի է ունենում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը ԵԱՀԿ-ի նախագահ Բույար Օսմանիի հետ։ Այս մասին տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությանը։
Կողմերը քննարկելու են համագործակցության եւ տարածաշրջանային հրատապ հարցեր։
Հիշեցնենք, որ Օսմանին Բաքվում է տարածաշրջանային այցի շրջանակում։





























