Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ապրիլի 12-ին ընդունել է Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ-ի գործող նախագահ Բույար Օսմանիին։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին տեղեկությունը տարածել է Ալիեւի մամուլի ծառայությունը։ Հանդիպման մանրամասների մասին չի տեղեկացվում։

Ավելի վաղ տեղի էր ունեցել ԵԱՀԿ-ի գործող նախագահի հանդիպումն Ադրբեջանի ԱԳՆ-ի ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ։

Հիշեցնենք, որ Օսմանին Բաքվում է տարածաշրջանային այցի շրջանակում։