Հնդկաստանում՝ Բհաթինդայում (Փենջաբ նահանգ) գտնվող ռազմաբազայում հրաձգության հետեւանքով առնվազն չորս մարդ է զոհվել։ Այս մասին գրում է The Times of India-ն՝ վկայակոչելով ոստիկանության տվյալները։

Հրատարակության տվյալներով՝ այժմ որոնողական գործողություն է իրականացվում։

Միջադեպի պատճառների մասին չի նշվում։