ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը եւ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ եւ  վարչապետ Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդը քննարկել են Եմենում տիրող իրավիճակը եւ հեռախոսազրույցի շրջանակներում ընդգծել Իրանի կողմից սպառնալիքները զսպելու անհրաժեշտությունը։

Սպիտակ տունը նշել է, որ Սալիվանը եւ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը «քննարկել են մի շարք միջազգային եւ տարածաշրջանային հարցեր, ներառյալ Եմենում պատերազմը դադարեցնելուն ուղղված ներկայիս դիվանագիտական ​ համագործակցությունը»:

Սալիվանը նաեւ ընդգծել է «վերջին տարվա ընթացքում Եմենում նշանակալի առաջընթացը»: Զրույցի շրջանակում ԱՄՆ-ի ներկայացուցիչն ասել է, որ «ռազմական գործողությունները գրեթե դադարեցվել են ՄԱԿ-ի միջնորդությամբ զինադադարի պայմաններում» եւ նշել Էր Ռիադի՝ «պատերազմը դադարեցնելու»  ջանքերին աջակցելու պատրաստակամության մասին։